Ինչքանո՞վ են մեր ասածները օգնում մեզ կամ դիմացիններին։
Ինչքանո՞վ են մեր ասածները վնասում մեզ և մեր դիմացիններին։
Ինչքանո՞վ եմ ես երջանիկ հետդ խոսելիս և դրանից հետո
Ինչքա՞ն ենք մենք լիացքավորվում կամ սպառվում իրար հետ խոսելիս և դրանից հետո
Ես սիրում եմ ինձ, սկսել եմ սիրել ինձ, ավելի ճիշտ հետ եմ բերել իմ կորցրած սիրելը։ Ինքդ քեզ սիրելը աշխարհն ու կյանքը սիրելու մասն է. պիտի սիրես աչքերը, զգացումներն ու մտքերը, որոնց միջով կյանքը մտնում է ներս։
Կարևոր է, թե կյանքի հետ ինչպես ենք փոխազդում, սովորաբար այն ինչ ձևով ինքներս մեզ հետ ենք փոխազդում նույն ձև անում ենք կյանքի հետ, այդ թվում մաս հանդիսացող կոմպոնենտների, օրինակ` մարդկանց, աշխատանքի, կենդանիների, բնության։
Ի՞նչ ձև ես սիրում կյանքը, ո՞ր մտքերն ու զգացումներն են կագնած արածներիդ ու հետդ կատարվող իրադարձությունների հետևում։
Ասում են կյանքը լի է պատահական դեպքերով։ Իսկ ինչպե՞ս իմանալ, երբ չգիտենք ինչի մասին ենք մտածում կամ նույնիսկ ինչ ենք զգում մեր ամեն օրվա տարբեր գործողություններ անելիս։ Արդյոք կարո՞ղ ենք վստահ լինել, որ այն թե ինչ էինք մտածում ինչ֊որ աշխատանք անելիս կամ խոսելիս, չի որոշում թե ինչ կկատարավի մեզ հետ հաջորդ պահին կամ մյուս ամիս։
Իսկ դու ինչպե՞ս ես որոշում քո քայլերը ու խոսքերը. ըստ նախկին հիշողությունների, նախկին ապրումների ու նախկին փորձի, թե՞ որոշում ես ներկայի ցանկությունների, ներկայի տված պատկերի ու զգացումների վրա, իսկ միգուցե ապագայի անորոշության վա՞խն է քո որոշումների հիմքում։
Ինչպե՞ս ես ընտրում դու, արդյոք դու ընտրու՞մ ես քո մտքերը, թե ուղղակի շարժվում ես ըստ կողքից կատարվող իրադարձությունների իներցիայի։
Արդյոք թելադրվու՞մ է քո կյանքը պատահականություններից, թե դու ես ընտրում։
Չընտրելը նույնպես ընտրություն է։
Comments
Post a Comment