Skip to main content

Հեղինակությունների բացասական ազդեցության մասին

Սովետում չեմ ապրել, սովետի մասին գրքեր չեմ կարդացել, բայց ինչ-որ բան ինձ հուշում ա, որ սովետում մարդիկ եղել են բացառապես հեղինակությամբ առաջնորդվող. ոչ մի դեպքում չկասկածել բարձր ստատուս կամ պաշտոն ունեցողներին, թե չէ կպատժվես։ Մարդը նաև պարտավորված ա զգում հնարավորինս շատ տարածել հեղինակություն ունեցողների մտքերը, որպեսզի անուղղակիորեն «մոտ զգա» էդ հեղինակությանը ու հավանության արժանանա։ Սա ինչ-որ չափով թերարժեքությունը հաղթահարելու անառողջ ձև էլ ա։ Դրա արդյունքում էդ մարդիկ նաև քննադատում (պատժում) են էն մարդկանց, ովքեր չեն ենթարկվում ու չեն առաջնորդվում հեղինակությունների կամ ընդունված կարծիքներով։ Ինչքան էլ պատժվելը անցել ա, մեկ ա խորանալու, մտածելու վախը մնացել ա նաև դրանից հետո եկող սերունդների մոտ։ Հաշիվ չեն էն դեպքերը, երբ մարդը ավտարիտետից նեղացել ա ու մերժել-անցել մյուս ծայրահեղության՝ էդ ավտարիտետի ամեն քայլը կասկածի տակ ա դնում կամ ավելի վատ առանց խորանալու մերժում ա։ 

Ասածս ինչ ա՝ նույնը ինֆորմացիայի հանդեպ ա, երբ մարդը հեղինակությամբ (բրենդով) առաջնորդվող ա, ցանկացած ինֆորմացիոն աղբյուր, որը էդ անձի մոտ պաշտամունքային վերաբերմունք ունի, ոչ թե հարստացնում ա մարդու տեսակետները, այլ սպանում ա ինքնարտահայտումը ու անհատականությունը, մարդը դառնում ա գործիք, որ կարում ա անընդհատ վերցնի, բայց ի վիճակի չի նոր բան ստեղծելու (որը իմ շատ սուբյեկտիվ կարծիքով հիմա ամենաշատն ա գնահատվում ու անհրաժեշտ)։

Լավ, բա ի՞նչ տեսք ունի առողջ շփումը ինֆորմացիայի կամ մարդկանց հետ։ Կուռքեր չունենալը (էս ես չեմ ասում, Նիցշեն ա ասել։Ճ), որովհետև իդոլներ ունենալով, մարդը կուրանում ա ինքն իր մտքերի ու զգացածների հանդեպ։ Կարելի ա հարգել, վստահություն ունենալ և միաժամանակ չկուրանալ ու կառավարելի չդառնալ։

 

Comments

Popular posts from this blog

օրվա կառուցվածք

Ես ժամանակին կենցաղավախ անձնավորություն էի ։Ճ ինձ թվում էր, որ մի օր կենցաղի մեջ կմտնեմ ու դանդաղ կմահանամ։ Հիմա զգում եմ, որ կենցաղը լիքը պլյուսներ ունի, ավելին` առանց կենցաղի կասկածելի ա լավ perform անելը մյուս ասպեկտներում։ Իհարկե դանդաղ մահանալը ուժի մեջ ա, ու ամեն օր ավելի հստակ եմ զգում դանդաղ մահանալը։ Աբստրակտ մտքերը ռեալիզացնելու համար պինդ հող ա պետք ու կանխատեսելի միջավայր։ Մի քիչ բացատրեմ կենցաղի մեջ ինձ համար ինչն ա մտնում. ֊ իրերի կանխատեսելի և տրամաբանական դասավորվածությունը ֊ մաքրությունը (իմանալ երբ ու ինչն ես մաքրում, ինչ հաճախությամբ) ֊ իմանալը` երբ ես սնվում, ինչ քանակի ու տիպի ուտելիքով ֊ երբ ու ինչ տիպի աշխատանք ես անում ֊ ինչը ոնց ա ազդում, ինչից պետք ա խուսափել (օրինակ ուտելիքներից, մարդկանցից և այլն) ֊ ինչն ա հանգստացնում ու ոնց կարելի ա վերականգնվել, որ պահին ա պետք գնալ վերականգնվել - ոնց ես մարմնիդ մասին հոգ տանում (օրինակ սպորտը) ֊ գործերի ցանկ, որոնք որոշակի պարբերականությամբ պետք ա անել (օրինակ ծաղիկ ջրելը, գնումներ անելը, և այլն)։ Ես նոր եմ սկսել կյանքի

Ներկա ապրելակերպի մասին

Ինչ֊որ պահից սկսած կյանքը  կարա դառնա երկար֊կրկնվող հիշողություն. հիշողություններ ստեղծելու փոխարեն անդադար հիշողություններ ես վերապրում`  լողանալիս հիշում ես բաղնիքը սարքած վարպետներին,  նոր մարդկանց հետ ծանոթանալու փոխարեն հների հետ ես սկսում խոսել կամ նորերի միջով հների հետ շփվում, երգեր լսելիս ինչ֊որ դեպքեր ու զգացումներ ես հիշում։ Էդ հիշողություններն էլ ինչ֊որ բանի ռեպլիկա են, երկար էփված, հյութերն ու վիտամինները կորցրած։ Գուցե գիտակցությունը ուզում ա discard անի դրանք ու չի կարում, շատ նման ա, երբ  ծանրամարս կամ փչացած ուտելիք ես ուտում. գուցե ինչ֊որ մասնիկ, պատկեր, խոսք էդ հիշողության մեջ կարևոր ա, օրինակ գուցե հիշողության էդ մասում կատարված եզրահանգումները պետք ա հետ տալ կամ նորից մարսել։ Մոդայիկ բառերով ասելիս մեզ դա ոչ պռոդուկտիվ ա սարքում , առաջարկած լուծումն էլ մոտավոր սենց ա` թարգի էդ սաղ, արհամարի ու չորով պլանավորածդ  արա։ Ջիմ գնա, պարապի, որ ֆիթ լինես,  առողջ սնվի (լավ կլինի ամեն ուտելուց առաջ լավ քցես֊բռնես, գնաս ինտերնետում կարդաս), ինչ անում ես, թող գիտականորեն հիմնա